Մարզեր

Գավառում հիմնվում է երիտասարդական այգի

1 րոպեի ընթերցում

Գավառում հիմնվում է երիտասարդական այգի

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում «Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոն»-ի հարակից տարածքում կառուցվում է երիտասարդական այգի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոն»-ի համակարգող Անի Պետոյանը, այգին կառուցվում է «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում փախստականների ինտեգրման ուժեղացում և համայնքների հզորացում» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ստեղծել ազատ ժամանակի և ոչ ֆորմալ կրթության հարմար միջավայր երիտասարդների համար։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 13 միլիոն 342 հազար  դրամ է։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի սկզբին և կավարտվեն մինչև տարեվերջ։ 

«Երիտասարդական այգում տնկվելու են ծառեր, հիմնվելու է ամֆիթատրոնի ոճի կառույց, տեղադրվում են նստարաններ։ Այգին ծառայելու է բացօթյա ժամանց, հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու համար»,-նշեց Անի Պետոյանը։ 

Երիտասարդական այգու շինարարական աշխատանքներին հետևել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում