Մարզեր

Բերդկունքի մանկապարտեզի նոր շենքի կառուցման շինաշխատանքներն ավարտական փուլում են

1 րոպեի ընթերցում

Բերդկունքի մանկապարտեզի նոր շենքի կառուցման շինաշխատանքներն ավարտական փուլում են

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքի շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2023 թվականի ապրիլից, շուտով կավարտվեն։ Մանկապարտեզի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 միլիոն  դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Նորակառույց շենքը երկհարկանի է՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քմ մակերեսով։ Այն կգործի 90 սանի համար՝ 3 խմբով։ 

Մանկապարտեզը թեև կառուցվել է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։ 

Շուտով կիրականացվի գույքի ձեռքբերման գործընթացը, որից հետո 2026 թվականին նորակառույց մանկապարտեզն իր դռները կբացի Բերդկունքի և Հայրավանքի նախադպրոցական տարիքի երեխաների առջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում