Քաղաքականություն

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Հայսամ բին Տարիկ բին Թեյմուր Ալ Սաիդին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Փոլադյանն առանձնազրույց է ունեցել Օմանի սուլթանի հետ, որին ներկա է գտնվել նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ Բուսաիդին:

Առանձնազրույցի ընթացքում դեսպան Փոլադյանն Օմանի սուլթանին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Օման երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի:

Օմանի սուլթանը հաջողություն է մաղթել դեսպան Փոլադյանին իր առաքելության մեջ՝ առանձնանշելով Օմանում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության հիմնումը՝ որպես Հայաստան-Օման քաղաքական հարաբերությունների հետագա զարգացմանը և տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված կարևոր քայլ: 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում