Հայաստանը երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց, բայց կարող է դիտարկել նաև այլ առաջարկներ. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց նաև շուկայում այլ կողմերից առաջարկների դեպքում չի հրաժարվի դրանք դիտարկելուց: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՌԴ ԱՀԾ հաղորդագրության և ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունների վերաբերյալ հարցերին: 

«Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ: Բայց Հայաստանը նաև երբեք չի հրաժարվի տեսնելուց, թե շուկայում էլ ինչ կա, էլ ով է ցորեն վաճառում, կա՞ առաջարկ: Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա, մեզ ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից: Չի լինելու այդպիսի բան»,-ասաց Փաշինյանը:

Նա չթաքցրեց՝ այսօր Հայաստանին այլ առաջարկներ կան. երբ ուրիշ վաճառողներ տեսել են, որ Հայաստանը Ղազախստանից ցորեն է ձեռք բերել, հարցրել են, թե իրենց առաջարկը կհետաքրքի՞:

«Մենք էլ գինն ենք հարցնում: Եթե գինը հետաքրքիր լինի, ուրեմն հետաքրքիր կլինի, հետաքրքրիր չի լինի, կասենք՝ հետաքրքիր չէ: Ինչո՞ւմ է խնդիրը: Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է: Այդ ռեժիմը ես չեմ հասկանում: Մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ այդպիսի հարաբերության մեջ չենք մտել»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությանը՝ նա ասաց, որ ծառայությունը 2022-ի գարնան էլ բացառում էր, որ սահմանին էսկալացիա լինի, քանի որ ՀԱՊԿ-ն այնտեղ է: 2020թ սեպտեմբերի 20-ին ասում էր՝ բացառված է, էսկալացիա չի լինելու: Վարչապետն առաջարկեց չմտնել այդ դաշտ:

Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնություն ցուցաբերել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ՝ ավելի բարձր գներով։ Ըստ նույն աղբյուրի՝ Երևանը, իբր, մտադիր է գերավճարի տարբերությունը փոխհատուցել Եվրոպական միության միջոցներով։ Փաշինյանը նոյեմբերի 11-ին արդեն իսկ լրագրողների հետ զրույցում հերքել է այդ տեղեկատվությունը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում