Տնտեսություն

Գնումն իրականացրել է մասնավորը, կառավարության բանակցություններով ճանապարհ է բացվել. Փաշինյանը՝ ղազախական ցորենի մասին

2 րոպեի ընթերցում

Գնումն իրականացրել է մասնավորը, կառավարության բանակցություններով ճանապարհ է բացվել. Փաշինյանը՝ ղազախական ցորենի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ղազախստանից Ադրբեջանից տարածքով ներկրված ցորենի որակի հետ կապված քննարկումներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: 

«Ցանկացած ցորեն շուկայական ապրանք է: Կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ... ութսուներորդ, իննսուներորդ տեսակի ապրանք: Դա ունի գին և լոգիստիկա: Նոր ճանապարհով X ապրանքն Ա կետից եկել, հասել է Բ կետ: Նախ այդ գնումը կառավարությունը չի իրականացրել, իրականացրել է մասնավորն իր կարիքների համար: Գնացել է շուկա, ապրանք է առել: Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել է այդ ճանապարհով: Այս ի՞նչ թեմա է՝ 6-րդ կարգի է, թե 7-րդ: Ուզում է 1260-րդ սորտի լինի, մարդը գնացել, իր փողը տվել է, դա բյուջեի փողը չէ, ապրանք է առել, պետք է բերեր դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով: Ինչո՞ւմ է խնդիրը, ուզում եմ հասկանալ»,-զարմանք հայտնեց Փաշինյանը:

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ 

Դրանից առաջ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը՝ կրկին շուրջ 1000 տոննա։  

Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ներկրմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն է հանել բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում