Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ 

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկելու, փորձի փոխանակման և դրանց լուծման հնարավոր ուղիներ որոնելու տեսանկյունից։

«Երիտասարդների մասնակցությունը հանրային գործընթացներին պետք է լինի ոչ թե ձևական, այլ՝ բովանդակային: Կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենաք Ձեր ձայնը լսելի դարձնելու և մասնակցելու հանրային օրակարգի ձևավորմանը։ Այս համատեքստում հատկապես մեծ նշանակություն եմ տալիս կրթական համակարգի, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության ոլորտի շարունակական բարեփոխումներին։ Ցանկացած գործունեության տեսանկյունից առաջնահերթ եմ համարում պրոֆեսիոնալիզմը, բարեվարքությունն ու պատասխանատվությունը», - ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Երիտասարդները հնարավորություն են ունեցել հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնելու իրենց հուզող հարցերը և ստանալու պատասխաններ Պաշտպանից։

Անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին՝ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է իրավունքի քաղաքականացման վտանգավոր միտումները՝ նշելով, որ դրանք կարող են խորացնել հասարակական բևեռացումն ու խաթարել հանրային վստահությունը իրավական պետության ինստիտուտների նկատմամբ։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության շարունակականությունը՝ նշելով, որ այն արդյունավետ հարթակ է արդիական թեմաներ քննարկելու համար։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն