Մարզեր

Վերակառուցվում է Խաչաղբյուր-Լուսակունք բնակավայրերն իրար կապող կամուրջը

1 րոպեի ընթերցում

Վերակառուցվում է Խաչաղբյուր-Լուսակունք բնակավայրերն իրար կապող կամուրջը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր և Լուսակունք համայնքներն իրար կապող  կամրջի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, աշխատանքներն ընթանում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 47 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Արդեն ավարտվել են կամրջի քանդման աշխատանքները և ընթանում են վերակառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն նոյեմբերի երրորդ տասնօրյակում։ 

«Խաչաղբյուր և Լուսակունք բնակավայրերն իրար կապող կամրջի վերակառուցումը պայմանավորված է վթարային վիճակով, ինչի հետևանքով վտանգավոր էր դառնում ճանապարհի տվյալ հատվածի հետագա շահագործումը։ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ ու հետևողականությամբ  ձեռնարկված աշխատանքները շուտով կտան իրենց դրական արդյունքը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում