Չինաստան

Չինական ձկնորսական նավի խորտակման հետևանքով 9 մարդ անհետ կորել է

1 րոպեի ընթերցում

Չինական ձկնորսական նավի խորտակման հետևանքով 9 մարդ անհետ կորել է

Հարավային Կորեայի հարավարևմտյան ափերի մոտ նոյեմբերի 10-ին չինական ձկնորսական նավ է խորտակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, նավի վրա գտնվող 11 անձանցից երկուսը փրկվել են անցնող բեռնատար նավի կողմից, 9-ը համարվում են անհետ կորած։

99 տոննա կշռող նավը, ըստ տեղեկությունների, խորտակվել է Հարավային Կորեայի արևմտյան ափերից մոտավորապես 150 կիլոմետր հեռավորության վրա։

Չորս պարեկային նավ և երեք ուղղաթիռ ուղարկվել են դեպքի վայր՝ անհետ կորածներին որոնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում