Փաշինյանի կարծիքով՝ Քոչարյանի ու Սարգսյանի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը այլ ուժերի ձեռքին եղել է թոկ ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ մինչև տարվա վերջ կհրապարակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային փաստաթղթերը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ շեշտելով, որ բանակցային փաստաթղթերի հրապարակումն ավելի տեսանելի կդարձնի իր նախորդիվ արած հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի հարցը որպես թոկ է եղել այլ ուժերի ձեռքին։ 

«1․ ՔՌ–ի եւ ՍՍ–ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։

2․ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (короткий поводок): Մինչեւ տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։

3. «Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ)։

4․ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։

5․ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ 
 
6․ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։

7․ ՔՌ–ն եւ ՍՍ–ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի եւ մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։ 

8. Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձեւավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։ 

9․ Սպասվող արդյունքը՝ 0+0=0:   

Ղարաբաղի մեր ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն English Español

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի