Քարոզարշավի ընթացքում բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրենը

3 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաներում ձերբակալվել է Վաղարշապատ խոշորացված համայնքի Գեղակերտ բնակավայրի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը`ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։  

Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ Անուշ Համբարձումյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 

Օրեր առաջ Newday.am-ը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե ՔՊ-ական Անուշ Համբարձումյանն ընտրություններին զուգահեռ օգնություն է բաժանում։ Ավելի ուշ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել, թե «որոշ լրատվականներ, առանց հաշվի առնելու մարդու տարիներով կատարած բազմաթիվ բարեգործական կամավոր աշխատանքները, փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ»։ 

Նոյեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավը ամենօրյա մշտադիտարկման տակ է։ Կոմիտեն քաղաքական ուժերին հորդորել էր զերծ մնալ ընտրողների կամքի վրա անօրինական միջոցներով ազդելու քայլերից՝ շեշտելով, որ նման դեպքերը կարժանանան խիստ իրավական գնահատականի։ 

Իրավունք

Ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի․ Հակակոռուպցիոն կոմիտեն` Վաղարշապատի ընտրությունների մասին

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 14-ին։ 

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը