Իրավունք

Դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

Դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա նշել է, որ նույն որոշումը կայացվել է նաև նույն քրեական գործով անցնող ևս մի տասնյակից ավելի անձանց վերաբերյալ։

«Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,-գրել է Քերոբյանը։

Ավելի վաղ, Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել էր դատարան՝ Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա հողատարածքների ապօրինի դուրսբերման, հափշտակության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործով ձերբակալվել է 9 անձ, որոնց նկատմամբ ներկայացվել է կալանքի միջնորդություն։ ՔԿ տվյալներով՝ վարույթը վերաբերում է 2008-2014 թթ. գործած կոռուպցիոն սխեմային, երբ կեղծ փաստաթղթերի միջոցով Երևանի համայնքային hողատարածքներ ապօրինի դուրս են բերվել գույքային ֆոնդից և օգտագործվել խարդախությամբ վարկեր ստանալու ու փողերի լվացման նպատակով։

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ ապացույցներ։ Ընդհանուր առմամբ 12 անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, որոնցից 9-ը այժմ ձերբակալված են։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում