Վարչապետը քաղաքացիներին առաջարկում է ծանոթանալ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությանը և տեխնիկային

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների խմբերի համար առաջարկել է կազմակերպել փակ ցուցադրություններ, որոնց ընթացքում կներկայացվեն վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և ինժեներական նորարարությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ  ցուցադրությանը մասնակցողները պետք է համաձայնվեն կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը։

«ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները»,-գրել է նա։

Վարչապետը նշել է, որ  քաղաքացիների խմբերը պետք է կազմեն մասնակիցների ցուցակ՝ անձնագրային տվյալներով, և ուղարկեն realarmenia@gov.am էլ․փոստի հասցեին, նշեն խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի համար, մասնակցության օրն ու ժամը կսահմանի Կառավարության ներկայացուցիչը։

Փաշինյանի տեղեկացմամբ՝ ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձևավորումից և նշված հասցեին ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում։

Հայերեն العربية Русский

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական