Իրավունք

Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը դատարան է ներկայացրել կալանքը վերացնելու միջնորդություն

1 րոպեի ընթերցում

Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը դատարան է ներկայացրել կալանքը վերացնելու միջնորդություն

Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու պահանջով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

Ավելի վաղ, Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել էր, որ Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի հետևանքով նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանում իրականացված խուզարկություններից հետո․ հոկտեմբերի 21-ին նա երկու ամսով կալանավորվեց։ Ղուկասյանը և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ մեղադրվում են խմբով խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում