Հայաստան

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրները

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրները

Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհուրդը անցկացրել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն ու աջակցման ընթացակարգերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։

Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներկայացվել էին վարչական շրջանների կողմից, հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, բնակարանների վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը։

Քվեարկությամբ հաստատվել են օրակարգում ընդգրկված բոլոր դիմումները։

Նիստին ներկա Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են նաև ոլորտում առկա բացերն ու մարտահրավերները՝ շեշտելով սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված, շարունակական և նպատակային բարելավման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում