Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի կոյուղագծի կառուցումն ավարտվել է
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում արդեն ավարտվել է նոր կոյուղագծի կառուցումը, որն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող «Հրատապ ծրագրեր»-ի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի արժեքը կազմում է 43.3 միլիոն դրամ։
Կոյուղագծի երկարությունը 805 գծամետր է։ Ծրագրի շահառու է հանդիսանում թաղամասի ավելի քան 400 բնակիչ։
Շինարարությունը մեկնարկել է օգոստոսին ու կավարտվի նախատեսված ժամկետում։
«Ծրագրի հրատապությունը կայանում էր նրանում, որ Հացառատ թաղամասի տվյալ հատվածում գրունտային ջրերի մակարդակի բարձր լինելու պայմաններում տնտեսությունները չէին կարողանում իրենց տնամերձերում սեպտիկ հորեր կառուցելու միջոցով լուծել ջրահեռացման խնդիրները, ուստի խնդիրը միշտ բարձրացնում էին թե՛ տեղական ինքնակառավարման մարմնի, թե՛ պետական մարմինների առջև։ Մոտ 100 տնտեսության համար այս ծրագրի ավարտից հետո արդեն հիմնովին կարգավորվեց ջրահեռացման խնդիրը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։