Մարզեր

ՀՀ կառավարությունը 25 միլիոն 327,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի 3 մանկապարտեզի հիմնանորոգման ու գույքի համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 25 միլիոն 327,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի 3 մանկապարտեզի հիմնանորոգման ու գույքի համար

ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 25 միլիոն 327, 5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների հիմնանորոգման և գույքի  տրամադրման համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  21 միլիոն 184.5 հազար դրամ հատկացվել է մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման  համար։ 

2 միլիոն 94  հազարական դրամ հատկացվել է մարզի Մարտունի համայնքի Ծովասար և Վարդենիկ բնակավայրի թիվ 1 մանկապարտեզը գույքով ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում