Աշխարհ

Ծովահենները լցանավ են առևանգել Սոմալիի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

Ծովահենները լցանավ են առևանգել Սոմալիի ափերի մոտ

Ծովահենները Մալթայի դրոշի ներքո նավարկող լցանավ առևանգել Սոմալիի ափերի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։

Նավը Հնդկաստանի Սիկկա քաղաքից ուղևորվում էր դեպի Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաք: 

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO) հայտարարել է, որ լցանավին մոտեցող փոքր նավում գտնվողները «կրակ են բացել հրազենով և ձեռքի հակատանկային նռնականետով»: Նշվում է, որ փոքր նավի անձնակազմի անդամները բարձրացել են լցանավ: UKMTO-ում հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Սոմալիի Էյլ քաղաքից 560 ծովային մղոն հարավ-արևելք:

Իր հերթին, ծովային անվտանգության բնագավառում մասնագիտացած Ambrey մասնավոր ընկերությունը հայտարարել է, որ ծովահենները գործողություններ են իրականացրել իրանական ձկնորսական նավից, որը նրանք գրավել էին ավելի վաղ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում