Հայաստան

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի մենամյա դրամահավաք-ընթրիքին

2 րոպեի ընթերցում

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի մենամյա դրամահավաք-ընթրիքին

Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայում ՀՀ դեսպանությունը։ 

Նշվում է, որ միջոցառումը կրում էր «Կատարենք ներդրում հիմա ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը։ 

Իր միանշանակ աջակցությունն արտահայտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի մասնաճյուղի գործունեությանը՝ ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորել է վերջինիս նվիրատուների անսասան հանձնառությունը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ «մենք ենք կերտում մեր ապագան մեր ներդրումներով, տեսլականով և գործողություններով»։ 

Երեկոյի հիմնական բանախոսն է եղել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ և ՀԲԸՄ փոխնախագահ Երվանդ Զորյանը: 

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վազգեն Ալթունյանը մանրամասներ է ներկայացրել կառույցի տարեկան հաշվետվության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։  

Ընթացիկ նախագծերի թվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում բնակելի թաղամասի կառուցումը հաշմանդամություն ունեցող 8 զինվորների և նրանց ընտանիքների համար:  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում