Այդ քարտեզի վրա Հայաստան գրված է, Ադրբեջան գրված չէ. Փաշինյանն արձագանքեց Ալիևին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններին այն մասին, թե 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի հրատարակած քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցին անդրադարձավ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Վարչապետը նախ նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցները տեղեկատվությունը ճշգրիտ փոխանցեն հանրությանը՝ ընդգծելով, որ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Ադրբեջանի նախագահն ասել է՝ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, բայց Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Ցարական Ռուսաստանի հրատարակած քարտեզում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։ 

Նա նկատեց՝ եթե լրագրողներն այդ քարտեզը հանեին, կտեսնեին, որ այդ քարտեզն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, 2 այդքան կարող է աննպաստ լինել, ցանկության դեպքում, Ադրբեջանի համար: «Օրինակ, կարող է պարզվել, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա: Եթե գնանք ցարական քարտեզներով, ինչու ոչ՝ նաև դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ՝ շահական, խանական, խալիֆայական քարտեզներում ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն: Այդ հղվող քարտեզում շատ պարզ գրված է Հայաստան՝ այսօրվա Հայաստանի տեղում, այսօրվա Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրված չէ»,-ասաց Փաշինյանը:   

Վարչապետը համարում է, որ դա անիմաստ թեմա ու քննարկում է՝ առավել ևս 2025թ. օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններից հետո:  

«Որ այդ քարտեզի վրա Հայաստան գրված է, Ադրբեջան գրված չէ, ի՞նչ է դա նշանակում: Դա ի՞նչ քաղաքական հետևության է բերում: Ո՞ր Վանաձորի անունը եղել Կիրովական, իսկ Գյանջայի անունը՝ Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում: Դրանից հետևությունն ի՞նչ է»,-հարցրեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ իրեն այդ ամենն ընդհանրապես հետաքրքիր չէ, քանի որ կան 2025-ի օգոստոսի 8-ին ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերը, և կա 2024-ի սեպտեմբերի՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: 

Փաշինյանը նաև հարցրեց. «Ո՞վ է ասել, որ այդ անուններն ադրբեջանական են: Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական»: 

Ինչ վերաբերում է Ալիևի՝ ավտոմեքենաներով ադրբեջանցիների Հայաստան գալու հայտարարությանը՝ վարչպետն ասաց, որ խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են ավտոմեքենայով գնալ Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ Երևան: 

Ըստ ՀՀ վարչապետի՝ պատմական բանավեճերի մեջ ընկնելու օրակարգը վտանգավոր է խաղաղության համար: Փաշինյանի առաջարկն է, նաև ստորագրված փաստաթղթերից հետևում է, որ պետք է դադարեցնել այդ մոտեցումը: 

Հայերեն العربية English Español فارسی 中文

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները