Երևան

Կոմիտասում գտնվող սննդի կետի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, ծխահարվել է 2 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Կոմիտասում գտնվող սննդի կետի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, ծխահարվել է 2 քաղաքացի

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սննդի կետի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, ծխահարվել է 2 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ ընդգծելով, որ տուժած քաղաքացիները առաջին օգնություն են ստացել: 

«Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը՝ սննդի կետում գտնվող քաղաքացիները տարհանվել են: Այս պահի դրությամբ այլ տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չունենք»,- մանրամասնեց խոսնակը: 

Ճշտող հարցին՝ արդյոք հրդեհը բռնկվել է KFC-ում, և որն է բռնկման պատճառը, պատասխանեց.

«Նախնական տեղեկություններով՝ ըստ ահազանգի, հրդեհը բռնկվել է սննդի կետում: Պատճառների մասին վաղ է խոսել, այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:

Հրդեհաշիջման աշխատանբքները տեղում ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը: Այս պահին ներգրավված է 14 մարտական հաշվարկ: 

Նոյեմբերի 6-ին ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում