Ռուսաստան

Ուկրաինայի հարձակման հետևանքով Վոլգոգրադում քաղաքացիական անձ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հարձակման հետևանքով Վոլգոգրադում քաղաքացիական անձ է զոհվել

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի Վոլգոգրադի նահանգում իրականացված հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։

Նա տեղեկացրել է, որ զոհը 48-ամյա տղամարդ է։ Բացի այդ, ուկրաինական հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շինություններ և ավտոտրանսպորտային միջոցներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախորդ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանական համակարգերը կարողացել են ոչնչացնել ուկրաինական 75 անօդաչու։ 

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանի տարբեր շրջաններում օդանավակայանները ստիպված են եղել միառժամանակ դադարեցնել աշխատանքը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում