Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին կփոխանցի ևս մեկ պատանդի դի

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին կփոխանցի ևս մեկ պատանդի դի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ստորաբաժանման՝ «Ալ-Քասամ»-ի բրիգադների ներկայացուցիչները հայտարարել են, որ նոյեմբերի 5-ի երեկոյան կփոխանցեն իսրայելցի ևս մեկ պատանդի դի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարությունում:

«Փոխանակման գործարքի շրջանակներում «Ալ-Քասամ»-ի բրիգադները Գազայի ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին) կհանձնեն իսրայելցի ևս մեկ պատանդի մարմինը, որը հայտնաբերվել էր Գազա քաղաքի Աշ-Շուջայա արևելյան շրջանում»,- նշված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 5-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից լրագրողներին հայտնել էին, որ իսրայելցի դատաբժշկական փորձագետները նույնականացրել են ևս մեկ պատանդի մարմինը, որը ՀԱՄԱՍ-ը վերադարձրել էր Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում։ Այսպիսով, պաղեստինցիներն արդեն վերադարձրել են 28 պատանդներից 21-ի դիերը։

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Դրա շրջանակում պաղեստինյան կողմն ազատ է արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պահվող 20 պատանդների: Ի պատասխան՝ Իսրայելը բանտերից ազատել է շուրջ երկու հազար պաղեստինցիների, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչների։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում