ԿԳՄՍ նախարարության հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգի անցնելուց հետո նախարարության մի շարք արտաքին հեռախոսահամարներ այլևս չեն գործում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին ամրագրված արտաքին հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ:

«Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ ոլորտային ստորաբաժանումներ միանալու կամ կոնկրետ մասնագետի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես զանգահարել նախարարության հեռախոսային ավտոմատացված միասնական համակարգի՝ (+374) 10599699 հեռախոսահամարով և ընտրացանկերի օգնությամբ հետևել ձայնային հրահանգներին կամ հավաքել ներքին համարը:

Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրություն՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, որը կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Հեռախոսահամարը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00:

ԿԳՄՍ նախարարության արտաքին և ներքին հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին