Մարզեր

Ձորագյուղում կամուրջ ու հենապատ է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղում կամուրջ ու հենապատ է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից  2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 100 մետր երկարության հենապատի և կամրջի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի 4-րդ փողոցում կառուցվող հենապատի և կամրջի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ 

Շինաշխատանքները, որոնք իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում