Մարզեր

Ծովասարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Ծովասարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի ներքին  ցանց է կառուցվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովասարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 859 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում  Ծովասար գյուղի 8 տարբեր թաղամասերում՝ 1400 գծամետր ընդհանուր երկարությամբ, տնային 100 միացումով։ Ծրագրի շահառու է հանդիսանում Ծովասարի 100 տնտեսություն։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Մինասյաններ Շին» ՍՊԸ-ն, մեկնարկել են հուլիսից և ավարտվել սեպտեմբերի վերջերին։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Ծովասարի 100 տնտեսություն ապահովվել է շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում