ՄԻՊ-ը դատապարտել է Ծափաթաղում անչափահասների մասնակցությամբ տեսանյութերի տարածումը

3 րոպեի ընթերցում

Վերջին օրերին երեխայի մահվան դեպքին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են երեխայի «լավագույն շահի», «մի' վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:  

«Նման հրապարակումները երեխայակենտրոն չեն և զգայուն համատեքստում են հանրայնացնում երեխաների անձնական տվյալները, ինչի հետևանքով նրանք թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում»,- հատուկ ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝  անթույլատրելի համարելով վերը նշված հանգամանքները: ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից:

Պաշտպանն ընդգծում է, որ երեխաների մասնակցությամբ նյութեր պատրաստելուն ուղղված մասնագիտական լրատվական գործունեությունը պետք է իրականացվի բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման համատեքստում՝ խիստ կարևորելով երեխաների իրավունքների ապահովումը, այդ թվում` երեխաների մասնակցությամբ լուսանկարների, տեսանյութերի պատրաստումը, մշակումը և հրապարակումը երեխայի «լավագույն շահի» ապահովմամբ իրականացնելը, այդ գործընթացում «մի՛ վնասիր» սկզբունքի և երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելը: Նույնը վերաբերում է երեխաների հետ աշխատող այլ մասնագիտական համայնքներին:

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ:

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ