Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել ևս 5000 զինծառայողի. Yonhap

2 րոպեի ընթերցում

Ռուսաստան է ուղարկվել 5000 հյուսիսկորեացի զինծառայող՝ մասնակցելու «ենթակառուցվածքների վերականգնմանը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական հետախուզության հանձնաժողովին։

«Մոտավորապես 5000 հյուսիսկորեացի զինվորական շինարարներ սեպտեմբերից ի վեր աստիճանաբար տեղափոխվել են Ռուսաստան։ Ակնկալվում է, որ նրանք կմասնակցեն ենթակառուցվածքների վերականգնմանը», - հայտարարել է պատգամավոր Լի Սոն-գվոնը։

Նա հավելել է, որ Սեուլը նաև արձանագրում է «անձնակազմի վերապատրաստման և ընտրության շարունակական նշաններ՝ Ռուսաստանում զորքերի հետագա տեղակայման նախապատրաստման համար»։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ռուս-ուկրաինական սահմանային գոտում ներկայում տեղակայված է մոտ 10 000 հյուսիսկորեացի զինծառայող, ևս 1000 հյուսիսկորեացի սակրավորներ զբաղվում են ականազերծմամբ։ Պատգամավորը հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է առնվազն 600 հյուսիսկորեացի զինվոր։

Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ իրենց գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան կորցրել է Ռուսաստանում տեղակայված մոտ 2000 զինվորի։

Ըստ AFP գործակալության՝ 2024 թ. հոկտեմբերից ի վեր Հյուսիսային Կորեան, բացի զորքերից, Ռուսաստանին է ուղարկել նաև զենք, այդ թվում՝ հրետանային արկեր, հրթիռներ և հեռահար հրթիռային համակարգեր։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները