Մշակույթ

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի խաղացանկը կհամալրի «Հրաշագործ ծաղիկը» մանկական ներկայացումը

1 րոպեի ընթերցում

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի խաղացանկը կհամալրի «Հրաշագործ ծաղիկը» մանկական ներկայացումը

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում նոյեմբերի 10-ին առաջնախաղ է սպասվում. բեմ կբարձրանա Մարիա Կլարա Մաչադոյի «Հրաշագործ ծաղիկը» մանկական գունեղ և երաժշտական ներկայացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրության հեղինակներն են Ժիրայր Գաբրիելյանն ու Հերիքնազ Բաղդասարյանը, երաժշտական ձևավորումն իրականացրել է Լիլիթ Հակոբյանը։ 

Ներկայացումը պատմում է բուժիչ և կախարդական ծաղկի խորհրդավոր անհետացման մասին, ինչը միավորում է ընտանիքի անդամներին և նրանց հավատարիմ ընկերներին՝ միասին հաղթահարելու բոլոր փորձությունները։ Սա  հեքիաթ է սիրո, համերաշխության և բարության ուժի մասին։ «Բոհեմ» կամերային թատրոնի կոլեկտիվը միաժամանակ սկսել է նախապատրաստական աշխատանքներ նաև սպասվող ամանորյա ներկայացման համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում