ՀՀ ԱԳ նախարարը Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հույս հայտնեց

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները կվերանան և այդ երկրի հետ Հայաստանի հարաբերությունների ամբողջական պոտենցիալն օգտագործելու հնարավորություն կլինի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: 

«Շատ կարևոր է Իրանի հետ մեր բարեկամությունը: Ոչինչ չի խաթարի այս բարեկամությունը: Ես չեմ պատկերացնում, որ կլինի Հայաստանի որևէ կառավարություն, որը չի շարունակի Իրանի հետ հարաբերությունները նույն եղբայրության և հարևանության մթնոլորտում: Սրան զուգահեռ, իհարկե, կան միջազգային պատժամիջոցներ, որոնք չենք շրջանցել և չենք շրջանցելու երբեք: Մենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ազնիվ ենք, մենք ոչ մեկին չենք խաբում, այդ թվում՝ այն երկրներին, որոնք պատժամիջոցներ ունեն Իրանի հետ կապված, ցավով արձանագրելով, որ այդ պատժամիջոցներն, իհարկե, սահմանափակում են մեր և Իրանի առևտուրը, տնտեսական հարաբերությունները: Ես հույս ունեմ, որ այդ պատժամիջոցները կհանվեն, և Իրանի հետ մեր հարաբերությունների ամբողջական պոտենցիալն օգտագործելու հնարավորություն կստեղծվի։ Այդ սահմանափակումներից անդին, մենք շատ աշխույժ տնտեսական հարաբերություններ ունենք Իրանի հետ, և այդպես էլ շարունակվելու է»,- ասաց Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարը հավելեց՝ Իրանի հետ հարաբերություններն այսօր դե-ֆակտո ռազմավարական գործընկերության մակարդակի են, սակայն այն նաև դե-յուրե դարձնելու երկուստեք պատրաստակամություն կա: 

Հայերեն English Español فارسی Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին