Քաղաքականություն

Միրզոյանը տարբեր հարթակներում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան գործակցության հնարավորություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը տարբեր հարթակներում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան գործակցության հնարավորություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարբեր հարթակներում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գործակցության հնարավորություն է տեսնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն հարաբերությունները մեր անմիջական հարևանների հետ: Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով եղել է հանդիպում: Կան հարցեր, որոնցում երեք երկրներս կարող ենք համագործակցել, կան հարցեր, որոնցում երեք երկրների պատկերացումներն ու շահերը կարող են համընկնել: Մենք դատապարտված ենք, ստիպված ենք համագործակցել»,- ասաց Միրզոյանը: 

Արտաքին գործերի նախարարն ընդգծեց՝ պատմությունը ևս ցույց է տալիս, որ երեք երկրները միահյուսված են ճակատագրով՝ անկախություն են ձեռք բերել, ուժեղացել, թուլացել, անկախությունը կորցրել ու նորից ձեռք են բերել միաժամանակ: 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում