Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին․ կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհի նահանգում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 20-ը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of India-ն։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում։ 

Ըստ պաշտոնյաների՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ուղևորատար գնացքը հայտնվել է բեռնատար գնացքի վրա։ Վթարի ենթարկված գնացքներից մեկի մեքենավարը մահացել է։

Մի քանի ուղևորներ բավականին երկար ժամանակ մնացել են վագոնների ներսում նախքան փրկարարական խմբերի դեպքի վայր հասնելը։

Ըստ տեղի իշխանությունների՝ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին կտրամադրվի փոխհատուցում։

Սա այս տարվա վեցերորդ նմանատիպ երկաթուղային վթարն է Հնդկաստանում։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ