ԱՍՀ նախարարի խոսնակը լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է որակել սպանված երեխայի ընտանիքի անչափահաս անդամներից հարցազրույց վերցնելը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանն անդրադարձել է Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի ընտանիքի անչափահաս անդամներից հարցազրույց վերցնելու վերաբերյալ տեսանյութին՝ լրագրողի արարքն անվանելով  մասնագիտական էթիկայի պարզագույն սահմանների կոպիտ խախտում: 

«Վերջին օրերին պարբերաբար տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 5-րդ ալիքի լրագրողը Ծափաթաղում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգության ֆոնին հարցազրույց վերցնում ընտանիքի անչափահաս անդամներից։

Սա լրագրողական էթիկայի պարզագույն սահմանների կոպիտ խախտում է, որին ականատես ենք լինում։ Պարզապես անընդունելի է, երբ նման ցավալի դեպքերում որոշ լրատվամիջոցներ առավել շատ դիտումների և տարածումների համար անցնում են լրագրողական էթիկայի պահպանման և մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարգման անքակտելի սահմանները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նվեր Կոստանյանը՝ խնդրելով և հորդորելով նմանատիպ դեպքեր լուսաբանելիս պահպանել էթիկայի բոլոր նորմերը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:

Խոսնակն ընդգծել է՝ մարդկային պատմությունները հնարավոր է ներկայացնել ու լուսաբանել առանց կրկնակի զոհականացման և հոգեբանական տրավմայի:

«Երեխայի լավագույն շահը պետք է լինի ոչ միայն պետական մարմինների, այլև մեզնից յուրաքանչյուրի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության առանցքում»,- գրառումը եզրափակել է նա: 

 

Հայերեն

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ