Քաղաքականություն

Խաղաղությունը կավելացնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Խաղաղությունը կավելացնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ խաղաղությունը Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն կտա էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: 

«Որևէ կոնֆլիկտ պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, ուժեղացնել իրենց լծակները հակամարտող կողմերի վրա»,- ասաց Միրզոյանը:  

Արտաքին գործերի նախարարը նշեց՝ չկան պետություններ, որոնք բացարձակ անկախ են, քանի որ երկրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են առևտրային և այլ կապերով, ինչը այդ պետությունների համար զարգացման կարևորագույն պայման է: 

«Ռազմավարական իմաստով մենք կարողանալու ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից այդ բազմաթիվ փոխկապակցվածությունները մեկը կարող է համարել ինքնիշխանության պակաս, բայց ես կարծում եմ, որ բոլորովին ոչ, այդպես չէ»,- ասաց Միրզոյանը:  

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում