Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարի ուղերձը. 

«Այսօր նշում ենք Սոցիալական աշխատողի օրը. այն ևս մեկ առիթ է արժևորելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի նվիրյալներին, ովքեր ամենամոտն են կանգնած կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, և անում են հնարավորը՝ նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։  

Օրվա առնչությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր սոցիալական աշխատողներին։ Ձեր աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այլ առաքելություն, որն իրականություն է դառնում նվիրվածության ու հոգատարության շնորհիվ։  

Առհասարակ, յուրաքանչյուր բարեփոխում կամ նախաձեռնություն հաջողում է այն դեպքում, երբ դրա իրականացնողներն էլ բանիմաց են և իրենց գործին նվիրյալ։ Ուրախ եմ նշել, որ Միասնական սոցիալական ծառայության ստեղծումից ի վեր, Ձեր անմիջական մասնակցությամբ մենք քայլ առ քայլ անցնում ենք կայացման դժվար, բայց և իրականանալի ճանապարհով։

Ձեր նվիրված ու հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր հանրապետության տարբեր մարզերում Ծառայության 49 տարածքային կենտրոնների միջոցով հազարավոր մարդիկ ստանում են կարիքահենք սոցիալական ծառայություններ, աջակցություն և, ամենակարևորը, նոր հույս՝ կյանքի դժվարին իրավիճակներից Ձեր օգնությամբ, բայց սեփական աշխատանքով դուրս գալու համար։    

Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և կայացման գործում ուզում եմ շեշտել նաև քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների դերը․ նրանց հետ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս սոցիալական աշխատանքի պրակտիկայում  կիրառել նորարարական մեթոդներ և   նպաստել առավել մարդակենտրոն սոցիալական քաղաքականության իրականացմանը։    

Պետությունը բարձր է գնահատում Ձեր նվիրումը, ուստի շարունակական քայլեր են իրականացվում Ձեր մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքային պայմանների բարելավման համար։ 

Մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն՝ Ձեր աշխատանքի և նվիրումի համար»։

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին