Եվրոպա

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,8 միլիարդ եվրոյի հատկացմանը

1 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,8 միլիարդ եվրոյի հատկացմանը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային վարկային մակրոֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացմանը՝ 1,8 միլիարդ եվրոյի չափով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինան 1,8 միլիարդ եվրոն կստանա ԵՄ-ի Ուկրաինայի հիմնադրամի (խմբ. Ukraine Facility) միջոցով։ 

Սա արդեն նման հինգերորդ վճարումն է։ 

Ուկրաինայի հիմնադրամը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 1-ին, դրամաշնորհների և վարկերի տեսքով տրամադրում է մինչև 50 միլիարդ եվրոյի կայուն ֆինանսավորում՝ 2024-2027 թվականների ընթացքում Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանը և արդիականացմանն աջակցելու համար, նշվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում