Բնակարանից խոշոր չափերով գողություն կատարած անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու, գողության փորձի և ուրիշի գույքը վնասելու համար մեղադրվող Է.Կ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։