Իրավունք

ՀՀ-ի սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանում գտնվող՝ 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլար արժեքով անշարժ գույքերի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ի սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանում գտնվող՝ 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլար արժեքով անշարժ գույքերի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող՝ շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, 35.2 քմ մակերեսով հյուրանոցի, 10.9 քմ մակերեսով պահակատան, 41.2 քմ մակերեսով գրասենյակի, 182.8 քմ մակերեսով արհեստանոցի, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող՝ 0.0376 հա հողամասի նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից, գույքերի ընդհանուր շուկայական արժեքը, ըստ փորձագետի գնահատման, 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 639 միլիոն 650 հազար դրամ է:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ղափանցյան 59 և Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում