Իրավունք

2025 թվականի 9 ամիսների կտրվածքով ՃՏՊ-ներից զոհերի թիվը նվազել է. ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

2025 թվականի 9 ամիսների կտրվածքով ՃՏՊ-ներից զոհերի թիվը նվազել է. ՆԳ նախարար

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը  ներկայացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, նշել է, որ թեև 9 ամիսների դրությամբ 10,7%-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները,  այդուհանդերձ, արձանագրել է առավել վտանգավոր պատահարների կրճատում, ինչի արդյունքում զոհվածների թիվը նվազել է 43-ով։ 

Նրա խոսքով՝ թեև սա ցույց է ալիս Ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց ՃՏՊ-ների աճը շարունակում է մտահոգիչ մնալ․  

«Այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն՝ շարունակել իրազեկման միջոցառումները թե՛ վարորդների, թե՛ երթևեկության մյուս մասնակիցների շրջանում, որովհետև պետք է գանք ՃՏՊ-ների նվազման, որպեսզի կարողանանք գոհացուցիչ դիտարկել իրավիճակը»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ՆԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում