Կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն

2 րոպեի ընթերցում

 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի հոբելյանական երեկոն, որը նվիրված էր նրա ծննդյան 75-ամյակին։ «Այս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- ժամանակին դերասանի մասին ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի կատակերգակ Կարպ Խաչվանքյանը։ 

Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանը շուրջ 53 տարի շարունակ աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 1972 թվականից նա հանդիսանում է թատրոնի մշտական դերասանական կազմի անդամ։ Բազմաթիվ բեմադրություններում նրա կերպարները դարձել են հանդիսատեսի սիրելի դերասանական աշխատանքներից։ Բացի թատերական գործունեությունից, Պեպանյանը նկարահանվել է «Հայֆիլմ» և «Լենֆիլմ» կինոստուդիաներում, հանդես է եկել հեռուստաթատրոնում և վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար։ Նա թատրոնի առաջատար դերասաններից մեկն է, պարգևատրվել է մի շարք պատվավոր մրցանակներով։ 

Արտիստի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում ցուցադրվեց դերասանի կենսագրությանն ու ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմ։ Դերասանի գործընկերները հանդես եկան երաժշտական և հումորային համարներով՝ շնորհավորելով վաստակավոր արտիստին։ 

Բորիս Պեպանյանը թատերարվեստին մատուցած նշանակալի ծառայությունների և հոբելյանի առթիվ պարգևատրվեց ՀՀ ԿԳՄՍ և ՀԹԳՄ Ոսկե մեդալներով։ Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը հոբելյարին հանձնեց նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջին պատվո մեդալը, որն օրերս է թողարկվել: Երեկոյի ավարտին Բորիս Պեպանյանը շնորհակալություն հայտնեց թատրոնի ղեկավարությանը, գործընկերներին և, իհարկե, հանդիսատեսին՝ ընդգծելով, որ առանց նրանց արտիստի կյանքն առ ոչինչ է: 

 

Հայերեն

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ