Քննարկվել է Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը. ՏԿԵ փոխնախարարն այցելել է Կանադա

3 րոպեի ընթերցում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հոկտեմբերի 20-24-ն աշխատանքային այցով եղել է Կանադայում։ «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից: 

Այցի սկզբում Վարդանյանը նախ հանդիպել է Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանին, քննարկել Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և ոլորտային համագործակցության խորացման ուղիները։ 

Այնուհետև ՀՀ դեսպանի ուղեկցությամբ փոխնախարարը հանդիպել է Կանադայի Միջազգային առևտրի գծով փոխնախարարի ավագ տեղակալ, Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուի, Կանադայի բնական պաշարների նախարարության Երկրաբանական ծառայության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Ժենևիև Մարկիի և նույն նախարարության Հողերի ու պաշարների տնօրինության քաղաքականության և տնտեսագիտության վարչության գլխավոր տնօրեն Ամանդա Ուիլսոնի հետ։ 

Փոխնախարարը հանդիպել է նաև «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի հետ։ 

Հանդիպումներից զատ՝ այց է կատարվել նաև հանքարդյունաբերության ոլորտում լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնող հաստատություն («CanmetMINING»), որի գլխավոր տնօրեն Մագդի Հաբիբին և մյուս աշխատակիցները հատուկ շրջայցով ներկայացրել են իրականացվող աշխատանքները։

Հոկտեմբերի 21-ին Ասատուր Վարդանյանն այցելել է Վալ դ’Օրում գտնվող Կանադայի խոշորագույն բաց հանքավայրերից մեկը՝ Canadian Malartic։ Այցը հնարավորություն է տվել ծանոթանալու անվտանգության, բնապահպանական կառավարման և համայնքային ներգրավվածության առաջադեմ համակարգերին, դիտարկելու, թե ինչպես են կանադական ընկերությունները համադրում տնտեսական շահն ու բնապահպանական պատասխանատվությունը։ 

Հոկտեմբերի 22-ին Ասատուր Վարդանյանը հանդիպել է Agnico Eagle Mines ընկերության փոխնախագահ Դանիել Մակ Պարեի հետ, որի ընթացքում քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, փոշու վերահսկման և հողի վերականգնման հարցեր։ 

Հոկտեմբերի 24-ին Մոնրեալում նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանին՝ երկկողմ տնտեսական և կրթական կապերի խորացման նպատակով։

Հայերեն العربية English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ