Միացյալ Նահանգներ

Հնդկաստանի խոշորագույն նավթային կոնցեռնը կրկին նավթ է գնում Ռուսաստանից. Reuters

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի խոշորագույն նավթային կոնցեռնը կրկին նավթ է գնում Ռուսաստանից. Reuters

Հնդկաստանի Indian Oil Corp (IOC) խոշորագույն նավթային կոնցեռնը վերսկսում է ռուսական նավթի գնումները։ Ընկերությունը նավթի հինգ խմբաքանակ է գնել (որոնք կմատակարարվեն դեկտեմբերին) պատժամիջոցների տակ չհայտնված մատակարարներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առևտրի ոլորտում իր աղբյուրներին:

Ընդհանուր առմամբ, խոսքը 3,5 միլիոն բարել ռուսական ESPO տեսակի նավթ գնելու մասին է։ Ինչպես նշում է գործակալությունը, սա նշանակում է, որ ընկերությունը վերսկսում է գնումները, չնայած Հնդկաստանի վրա ուժեղացող ճնշմանն ԱՄՆ-ի կողմից, որը պահանջում է դադարեցնել ՌԴ-ից նավթի ներմուծումը։ 

IOC-ի ֆինանսական տնօրեն Անուջ Ջայնն ավելի վաղ հայտարարել էր, որ կոնցեռնը կշարունակի ռուսական նավթ գնել, եթե մատակարարումները չխախտեն միջազգային պատժամիջոցները, հիշեցնում է Reuters-ը։

ԱՄՆ-ն հոկտեմբերի 22-ին նոր պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի դեմ՝ այդ քայլը բացատրելով «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Մոսկվայի սանձազերծած պատերազմին վերջ դնելու լուրջ շահագրգռվածության բացակայությամբ»։ Սև ցուցակում ներառվել են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունները՝ «Ռոսնեֆտ»-ը և «Լուկօյլ»-ը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում գտնվող դրանց դուստր ընկերությունները։ Խախտումների համար նախատեսված է կիրառել «քաղաքացիական-իրավական կամ քրեական պատժամիջոցների կիրառում ԱՄՆ-ի և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ»։

Այնուհետև հաղորդվել է, որ Չինաստանը և Հնդկաստանը պատրաստվում են կտրուկ կրճատել ռուսական նավթի ներմուծումը։ Մասնավորապես, հայտնի է դարձել երկու լցանավերի մասին, որոնք ուղևորվում էին ՌԴ-ից Հնդկաստան, սակայն փոխել են իրենց ուղղությունը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո։ Դրանցից առաջինը շրջվել է Բալթիկ ծով, երկրորդն արդեն մի քանի օր է՝ Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում