Մարզեր

Ծովինարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Ծովինարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 800 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ծովինարի տարբեր փողոցներում՝ 10 հազար գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 363 լուսատուի տեղադրմամբ։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «ԼԱՅԹԻՆԳ ԱԼԵՔ» ՍՊԸ-ն, մեկնարկել են հուլիսից և արդեն գտնվում են ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինարի ավելի քան 2 հազար բնակիչ առաջին անգամ լուսավորության արտաքին ցանցից օգտվելու հնարավորություն կունենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում