Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել ևս երկու մահացած պատանդների աճյուններ

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել ևս երկու մահացած պատանդների աճյուններ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի զինվորականներին են հանձնվել ևս երկու մահացած պատանդների աճյուններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Հայտարարության համաձայն՝ դատաբժշկական փորձագետները շուտով Իսրայելում կանցկացնեն նույնականացման ընթացակարգ։

Հոկտեմբերի 9-ին Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակիցներն ազատ արձակեցին 20 ողջ մնացած իսրայելցի պատանդներին ու հանձնեցին չորս մահացած գերիների աճյունները։ Հաջորդ օրերին ՀԱՄԱՍ-ն Իսրայելին էր հանձնել ևս մի քանի մահացած իսրայելցիների աճյունները։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում