ԼՂ-ից բռնագաղթած մի խումբ ուսուցիչներ Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված ծրագրով դասավանդում են Աբովյանի թիվ 7 դպրոցում

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև Ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց, որը Համաշխարհային բանկի բյուջետային աջակցության և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) միջոցներով մշակված աջակցության ծրագրի շահառու է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ ծրագիրն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների ներառմանն ու շարունակական կրթության ապահովմանը՝ նպատակ ունենալով աջակցել բռնագաղթած մանկավարժներին՝ մասնագիտական գործունեությունը շարունակելու, իսկ սովորողներին՝ նոր միջավայրում ինտեգրելու հարցերում։ 

Գերատեսչության տվյալներով դպրոցում սովորում է Ղարաբաղից տեղահանված 250 աշակերտ, աշխատում է 12 մանկավարժ, 8 վարչական կամ այլ պաշտոն զբաղեցնող մասնագետ։  

Պաշտոնյաները դպրոց են այցելել՝ գնահատելու ծրագրի ազդեցությունը, քննարկելու նման նախաձեռնությունների հասցեականությունը՝ տեղահանված քաղաքացիների կրթական իրավունքների ապահովման, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործում։ Քննարկման ժամանակ անդրադարձ է արվել նաև Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության կողմից Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցմանը։ 

Նախարարությունից նշել են, որ ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի համապատասխան  որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է այդ մասնագետների գործունեությունը հանրակրթական ուսումնական հաստատությունում շարունակելու հնարավորություն ստեղծել:

 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին