Եվրոպա

ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին կատարել միջուկային զենքի չտարածման պարտավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին կատարել միջուկային զենքի չտարածման պարտավորությունները

ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին կատարել միջուկային զենքի չտարածման իր միջազգային պարտավորությունները միջուկային փորձարկումների վերսկսման մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայզա Իտկոնենը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները։ 

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա մենք տեսել ենք հայտարարությունը։ Մենք կոչ ենք անում (միջուկային փորձարկումների համապարփակ արգելման վերաբերյալ) պայմանագրի բոլոր կողմերին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ չտարածման մասին պայմանագրի։ Մենք դիմում ենք ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին», - ասել է նա։

Կրեմլը նույնպես արձագանքել է միջուկային փորձարկումներ սկսելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ նշելով, որ եթե որևէ երկիր խախտի միջուկային փորձարկումներ չանելու համաձայնությունը, ապա ռուսական կողմը համապատասխան քայլերի կգնա։  

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի փորձարկումները չեն ընկնում միջուկային զենքի փորձարկումների գլոբալ սահմանափակումների տակ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում