ԲՏԱ նախարարը զգուշացնում է զեղծարարության նոր սխեմայի մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը զգուշացնում է զեղծարարության նոր սխեմայի մասին՝ քաղաքացիներին հորդորելով զգուշանալ և չտրվել սադրանքների։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Ներկա պահին զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա։ 

Զեղծարարները լավ նախապատրաստված են. լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը, որից հետո ծանոթ, այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդու անունով ստեղծված կեղծ օգտատիրոջ միջոցով (WhatsApp, Viber և այլն) ներկայացնում են կեղծ տվյալներ, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով, որից հետո մարդու հետ կապ է հաստատում կեղծ ԱԱԾ աշխատակից, որը, ի դեպ, (հաճախ) ռուսերեն է խոսում։ Վերջում թիրախավորված անձին ամեն կերպ պարտադրում են՝ իր բանկային հաշիվներից գումարները փոխանցի մեկ այլ հաշվի՝ իբր «փրկվելու» համար։ Զգուշացե՛ք, մի՛ տրվեք սադրանքների»,- գրել է նախարարը։

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր, որ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում իր անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել, որոնցով տարբեր մարդկանց հաղորդագրություններ են ուղարկում։ Իսկ ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էր հայտնել, որ իր անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է բացվել Whatapp հավելվածում, որով տարբեր մարդկանց հաղորդագրություններ են ուղարկվում։  

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ