Երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում կդառնա 500 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 500 հազար դրամ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: 

Թորոսյանը ծնելիության խթանման ծրագրերից նշեց ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի մասին: 

«Ամենայն հավանականությամբ շուտով ԱԺ կուղարկենք օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ՝ 4  և ավելի, 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ: 

«Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը, բոլորին դարձնել 500 հազար դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների 300 հազար դրամների փոխարեն»,-ասաց նախարարը:

Այս պահին ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին և երկրորդ երեխայի դեպքում 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ։ Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու պարագայում 1․5 մլն դրամ է տրամադրվում ընտանիքին:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը