Անապահովության համակարգերը պետք է մարդկանց անապահովությունից հանեն, ոչ թե այնտեղ պահեն. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց սոցիալական աջակցության պիլոտային ծրագրերի ընթացքը և կարևորեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետության նպատակը պետք է լինի մարդկանց սոցիալական կախվածությունից դուրս բերելն, այլ ոչ թե այդ վիճակը պահպանելը։

«Անապահով սոցիալական խմբերի աջակցության ծրագիրը գործում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Այն մեկնարկել է գարնանը և այժմ շարունակվում է։ Պիլոտային ծրագրի ամբողջ իմաստն այն է, որ դրա իրականացման ընթացքում վեր հանենք խնդիրները, որպեսզի ամբողջական տարածման ժամանակ դրանք արդեն լուծված լինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում ի հայտ են գալիս տեխնիկական և իրավական խնդիրներ, որոնք կապված են քաղաքացիների եկամուտների հաշվարկի և սոցիալական չափորոշիչների հստակեցման հետ։

«Կան դեպքեր, երբ մարդու եկամուտը բարձր է համարվում, բայց իրականում այդքան էլ չէ։ Այդ պատճառով այժմ կվարանեմ ասել, թե ծրագիրը երբ կթողարկենք ամբողջ երկրի տարածքով։ Պետք է համոզվենք, որ ավելի չենք վնասի, քան կօգնենք»,-ընդգծեց Թորոսյանը։

Նախարարը շեշտեց, որ նախկինում գործող համակարգերը հաճախ խեղաթյուրել են նպատակը՝ խրախուսելով չաշխատել կամ թաքցնել իրական եկամուտները։

«Ցավոք, մենք ունեցել ենք հակառակ պատկերը․ անապահովության համակարգը մարդկանց դրդել է չունենալ ֆորմալ աշխատանք, որովհետև կզրկվեն նպաստից կամ բժշկական ապահովագրությունից։ Շատերը նույնիսկ խաբել են պետությանը՝ թաքցնելով իրենց եկամուտներն ու գույքը։ Սա ամենացավոտ խնդիրներից մեկն է, բայց մենք վճռական ենք այն բարեփոխելու»,-ասաց նախարարը։

Թորոսյանը հավելեց, որ սոցիալական քաղաքականության հիմքում պետք է լինի աշխատանքն ու արժանապատվությունը։

«Բարեկեցություն և արժանապատիվ կյանք հնարավոր է միայն աշխատանքի շնորհիվ։ Եթե մարդը աշխատունակ է՝ պետք է աշխատի, իսկ եթե ոչ՝ պետությունը պետք է հոգ տանի նրա մասին՝ արժանապատվորեն»,-եզրափակեց նախարարը։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը