Հայիթիում 25 մարդ է զոհվել «Մելիսա» փոթորկի հետևանքով

2 րոպեի ընթերցում

«Մելիսա» փոթորիկը շարունակում է մոլեգնել Կարիբյան ավազանում. Հայիթիում դրա հետևանքով առաջացած հեղեղումներից 25 մարդ է զոհվել, ևս տասը անհետ կորած են համարվում։ Փոթորիկը բազմաթիվ ավերածություններ է առաջացրել Ճամայկայում ու Կուբայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ 

«Մելիսա» փոթորիկը հոկտեմբերի 28-ին Ճամայկայում մոլեգնել է որպես 5-րդ կատեգորիայի փոթորիկ. քամու արագությունը պոռթկումների ժամանակ հասել է 295 կմ/ժ-ի։ AP-ն նշում է, որ սա վերջին ավելի քան հարյուր տարիների ընթացքում Ճամայկայի ամենահզոր փոթորիկներից մեկն է։ Այնուհետև քամին շարժվել է դեպի Կուբա՝ արդեն որպես 3-րդ կատեգորիայի փոթորիկ: Բահամյան կղզիների հարավ-արևելքին մոտենալիս այն մեղմացել է մինչև 2-րդ կատեգորիա, բայց զգալիորեն ավելի մեծ տարածք է ընդգրկել:

Տուժած կղզիներում տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են ապաստարաններում, մասնավորապես, Կուբայում հոկտեմբերի 29-ին ապաստարաններում է մնացել 735 հազար մարդ։ Հաղորդվել է բազմաթիվ ավերածությունների մասին։

Ճամայկայում հոկտեմբերի 29-ին ավելի քան 25 հազար մարդ մնացել է ապաստարաններում։ Երկրի կրթության նախարարն ասել է, որ կղզու շուրջ 77%-ը հոսանքազրկված է, սակայն իրական վնասը դժվար է գնահատել մի քանի շրջանների հետ կապի լիակատար բացակայության պատճառով: 

ԱՄՆ-ն փրկարարական խմբեր է ուղարկում փոթորկից տուժած երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կառավարությունը համակարգում է գործողությունները Ճամայկայի, Հայիթիի, Դոմինիկյան Հանրապետության և Բահամյան կղզիների ղեկավարության հետ: 

Փոթորկի կենտրոնը ներկայում գտնվում է Բահամյան կղզիների կենտրոնական մասից մոտավորապես 245 կիլոմետր դեպի հարավ: Մայամիում Փոթորիկների դիտարկումների ազգային կենտրոնի տվյալներով՝ քամու պոռթկումները հասնում են 43 մ/վրկ-ի: Կանխատեսումների համաձայն, «Մելիսան» հոկտեմբերի 30-ի օրվա վերջին կանցնի Բերմուդյան կղզիներից դեպի արևմուտք: 

Հայերեն English Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին