Միացյալ Նահանգներ

Չինաստանն ԱՄՆ-ի կողմից Միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

Չինաստանն ԱՄՆ-ի կողմից Միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու հույս է հայտնել

Չինաստանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները, համաձայն իր միջազգային պարտավորությունների, կխուսափի միջուկային փորձարկումներ անցկացնելուց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

«Չինաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները հավատարմորեն կկատարի Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և միջուկային փորձարկումները դադարեցնելու իր խոստումը», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով թեմայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները 30 տարվա ընթացքում առաջին անգամ՝ դա պատճառաբանելով Ռուսաստանի և Չինաստանի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ: 

«Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացն անմիջապես կսկսվի», - գրել է նա Truth Social հարթակում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում